Մայիսի 17-ին (ժամը` 10:00-24:00) և մայիսի 18-ին (ժամը` 10:00-18:00) «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնելու Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների` բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները (սելֆի): Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու «Գեղադիտակ» ծրագրին և տարածելու թանգարանային իրենց լուսանկարներն ամբողջ Եվրոպայում: